Նորություններ

Արցախի նախագահն այցելել է Ասկերան՝ ցեմենտի նորաբաց գործարան

Արցախի նախագահն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների համավստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Գործարանը հագեցված է ժամանակակից հոսքագծերով և աշխատանքներն ամբողջ ծավալով կսկսի ընթացիկ տարվա նոյեմբերին՝ ապահովելով մոտ 100 աշխատատեղ՝ 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Հանրապետության նախագահը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, ընդգծել, որ նախանշված ծրագրերը, ամբողջ ծավալով իրագործվելու պարագայում, հայրենական տնտեսության զարգացման գործում որոշիչ նշանակություն կարող են ունենալ:

Back to top button