ՆորություններՍպորտ

Անչելոտին խոսել է Ազարի ու Բեյլի վնասվածքների մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է հարձակվողներ Էդեն Ազարի ու Գարեթ Բեյլի վնասվածքների մասին։

«Ազարը չի խաղացել «Ինտերի» հետ, որովհետև ծնկի շրջանում թեթևակի ցավ ուներ։ Նա իրեն ավելի լավ է զգում, բայց պիտի զգույշ լինենք։ Նա շատ վնասվածքներ է ունեցել և երկու խաղ անընդմեջ նրան խաղացնելը կարող է վտանգավոր լինել։ Վստահ ենք, որ նա նորից կարող է իր լավագույն վիճակում լինել։

Չգիտենք, թե Բեյլի վերականգնումը որքան կտևի։ Դա լուրջ վնասվածք է։ Երբեմն այնպես է լինում, որ խաղացողները հոգնածությունից են վնասվածք ստանում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

Back to top button
Close