Նորություններ

Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախի սահմանին ադրբեջանական զինուժը կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։
Նախորդ ամիս` օգոստոսի 9-ին, Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա էր վնասվել։
Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր` հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չուներ։
Back to top button
Close