ՆորություններՍպորտ

Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ախմատի դեմ խաղում, Կրասնոդարը հաղթել է

ՌՊԼ 8-րդ տուրում Կրասնոդարը հյուրընկալվել էր «Ախմատին» ու հաղթեց 2-0 հաշվով։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կաբելան։ 3 րոպե անց Կաբելայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իլժինը։

66-րդ րոպեից տանտերերը մնացին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Նիզիչը։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Back to top button
Close