ՄիջազգայինՆորություններ

Օրգանների անօրինական վաճառք. հետաքննություն. BBC-ի վավերագրական ֆիլմը

BBC-ի լրագրողները հետաքննություն են կատարել մեր ժամանակների ամենահրեշավոր երեւույթներից մեկի`մարդու օրգանների անօրինական առեւտրի մասին:

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս եկամտաբեր բիզնեսն ունի ենթակառուցվածքներ և լավ կայացած է Եգիպտոսում, որտեղ աֆրիկյան երկրներից Եվրոպա մեկնող գաղթականները հեշտությամբ դառնում են հանցավոր խմբավորումների զոհ:

Ինչ-որ մեկի օրգանները բռնի ուժով են վերցվում, ինչ-որ մեկը հրապուրվում է փողի խոստումով: Հազվադեպ չէ, որ թրաֆիքինգի երեկվա զոհերը դառնում են նոր զոհերի հավաքագրողներ եւ հանցավոր ցանցի մաս:

«Պանորամա»-ի լրագրողներին հաջողել է նրանց հետ զրուցել և պարզել, որ առևտրային ու պետական ​​բժշկական հաստատությունները և նույնիսկ բարեգործական հիմնադրամները ներգրավված են անօրինական սխեմաներում:

Back to top button
Close