ՄիջազգայինՆորություններ

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հարված են հասցրել թագուհու հեղինակությանը

Էրիկ Շիֆերը դատապարտել է զույգին՝ ընդգծելով, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին միայն իրենց շահերն են հետապնդում և «անցնում են գլուխների վրայով»

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց հասցեին ուղղված քննադատության նոր չափաքանակ են ստացել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Նրանց գործողությունները վիրավորական են համարվել բրիտանական թագավորական ընտանիքի ղեկավարի համար:

Սասեքսի 37-ամյա դուքսը եւ 40-ամյա դքսուհին զարդարել են ամերիկյան հայտնի պարբերականի շապիկը: Նրանք լուսանկարվել են Time-ի համար: Հրապարակումը լույս է տեսել սեպտեմբերի 15-ին՝ Եղիսաբեթ II-ի թոռան ծննդյան օրը: Մեգանը եւ Հարրին լուսանկարվել են Սանտա Բարբարայում գտնվող իրենց 14.65 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան պատշգամբին: Նրանք ընդգրկվել են երկրի ամենաազդեցիկ զույգերի թոփ 100-յակում:

Reputation Management Consultants ընկերության ղեկավար Էրիկ Շիֆերը դատապարտել է զույգին: Նա կարծում է, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին միայն իրենց շահերն են հետապնդում և «անցնում են գլուխների վրայով»: Նրանց դիրքորոշումն առաջին հերթին կվնասի միապետությանը և թագուհուն, վստահ է փորձագետը:

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին

«Մեգանի և Հարրիի՝  Time-ի շապիկին ու վարկանիշային աղյուսակում հայտնվելը դիտվում է որպես հարված թագուհու հեղինակության հենց սրտին»,- նշել է Շիֆերը:

Մասնագետը կարծում է, որ արքայազնն ամբողջ ուժով փորձում է գերազանցել իր ավագ եղբորը, որին վստահվել է գահակալությունը:

«Հարրիի կառուցած ռազմավարությունը Ուիլյամին ստվերելն է և միջազգային ասպարեզում որպես իսկական արքայազն ներկայանալը: Եվ դա հիանալի կերպով իրականացվում է: Նրանք շատ կարգապահ են այդ առումով և իրենց որպես զոհ են ներկայացնում»,-ընդգծել է Շիֆերը:

Մարքլը և նրա ամուսինը մեկնել են Կանադա, այնուհետ ԱՄՆ: Նրանք ամբողջ աշխարհին շոկի ենթարկեցին դժվարությունների մասին իրենց բացահայտումներով, որոնք ստիպել էին զույգին երկրից հեռանալու դժվարին որոշում կայացնել:

Ամերիկացի նախկին դերասանուհին թագավորական ընտանիքի անդամներից մեկին մեղադրել է ռասիստ լինելու մեջ: Նա անուններ չի տվել, բայց դատապարտել է նրա արարքը Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում: Մեգանն ապշել է, երբ այդ մարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել որդու՝ Արչիի մաշկի գույնի նկատմամբ: Արքայազնի ընտրյալն ընդգծել է, որ նույնիսկ ինքնասպանության մասին մտքեր է ունեցել:

Ավելի վաղ Հարրիին ծաղրել էին այն անհաջող դիրքի համար, որով նա հայտնվել էր ամսագրի շապիկին: Արքայազնը լուսանկարվել է իր գեղեցիկ և քմահաճ կնոջ թիկունքի կողմը կանգնած: Եղիսաբեթ II-ի թոռանը թշվառ են անվանել:

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին

Back to top button
Close