ՆորություններՍպորտ

«Կադիսը» հաղթեց «Սելտային», Հարոյանը մասնակցեց հանդիպմանը

Լա լիգայի 5-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Սելտային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լոզանոն։ 43-ին մրցավարը տանտերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն գնդակին մոտեցած Սանչեսը չկարողացավ իրացնել այն, բայց Էսպինոյին հաջողվեց գրավել դարպասը։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Մինան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց։ «Կադիսը» դժվարին հաղթանակ տարավ:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ 53-րդ րոպեին դեղին քարտ ստացավ։

 

armsport.am

Back to top button
Close