Նորություններ

Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:

Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։

Հատկանշական է, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։

Back to top button
Close