Նորություններ

Արցախում իրականացվող որոնումներն արդեն 2 օր է արդյունք չեն տալիս

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 16-ին և 17-ին շարունակվել են Վարանդայի շրջանում:

ԳԱԼԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Արդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Back to top button
Close