Նորություններ

Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. Զոհվածի ծնող

Կառավարությունում նստած էդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սեւ, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել. Դա չի ստացվի: Այս մասին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պետարոեզմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,-ասաց նա:

Back to top button
Close