Նորություններ

Սինդի Քրոուֆորդի հմայիչ դուստրը կիսվել է ռոմանտիկ լուսանկարներով

Նկարներում Սինդի Քրոուֆորդի ՝ իրեն գեղեցկությամբ չզիջող 20-ամյա դուստրը պարում է ընկերների հետ, գրկում ընկերոջը և վայելում ծննդյան տորթը

Սինդի Քրոուֆորդի և գործարար Ռենդի Գերբերի դուստրը կիսվել է իր հոբելյանի լուսանկարներով: Ամերիկացի մոդել Կայա Գերբերը նշել է իր 20-ամյակը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Սենյակը, որտեղ Կայան նշել է իր ծննդյան օրը, զարդարված էր հարյուրավոր փուչիկներով՝ տոնական մթնոլորտն ապահովելու համար: Ինքը՝ Գերբերը, կրում էր բաց մինի զգեստ և սև լաքապատ կոշիկներ:

Աստղի հյուրերն էին դերասան Դիլան Մինեթը, մոդել Վիվյեն Ռոները, դերասանուհի Փերիս Ջեքսոնը, ռեալիթի-շոուի հեռուստաաստղ Վաս Ջեյ Մորգանը և այլք: Միջոցառմանը ներկա էր նաև Ջեյքոբ Էլորին, ում հետ Գերբերն ավելի քան մեկ տարի հարաբերությունների մեջ է:

Նկարներում Սինդի Քրոուֆորդի ՝ իրեն գեղեցկությամբ չզիջող 20-ամյա դուստրը պարում է ընկերների հետ, գրկում ընկերոջը և վայելում ծննդյան տորթը: Դատելով բոլոր լուսանկարներում Կայայի դեմքի ուրախ արտահայտությունից՝ նա գոհ է տոնից:

Գերբերի երկրպագուները շտապել են մեկնաբանել նրա գրառումը:  «Դուք պարզապես փայլում եք», «Պարող թագուհի»,  «Դուք և Ջեյքոբը երջանիկ եք»,-գրել են նրանք:

Կայա Գերբերն իր մոր հետքերով է գնացել: Նա 10 տարեկանից պոդիումի աստղ էր: Առաջին ցուցադրությունը, որում նա հանդես էր գալիս որպես մոդել, նվիրված էր Versace մանկական հավաքածուին: Կայան դարձել է բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի դեմք և հայտնվել հեղինակավոր ամսագրերի շապիկներին:Սինդի Քրոուֆորդի Սինդի Քրոուֆորդի

Back to top button
Close