Նորություններ

Ֆրանսիայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր

Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամներն  սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակության անդամները   ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաև Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական և նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ և հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ,  Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ  Ֆրանսուա Ռոշբլուան:

Եռաբլուրում պատվիրակության անդամները  հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

պատվիրակության անդամներն

պատվիրակության անդամներն

 

պատվիրակության անդամներն

 

 

Back to top button
Close