Նորություններ

Արցախում ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը   Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Արցախի ՊԲ-ից:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Back to top button
Close