ՄիջազգայինՆորություններ

Շոյգուն մայր է դարձել և լուսանկար հրապարակել կլինիկայից

Շոյգուն Ալեքսեյ Ստոլյարովից ամուսնության առաջարկ էր ստացել մայիսին

30-ամյա Քսենյա Շոյգուն և Ալեքսեյ Ստոլյարովը ծնողներ են դարձել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կրտսեր դուստրը և նրա ընտրյալը կիսվել են լուսանկարներով:

ՇոյգունՆորաթուխ մայրիկը կիսվել է հիվանդանոցում արված լուսանկարով: «Ինչ-որ մեկը ծնվել է»,-լուսանկարին կից գրել է Քսենյան:

Ստոլյարովը եւս լուսանկար է հրապարակել կլինիկայից: Նա կեցվածք է ընդունել իր ընտրյալի հետ: Երիտասարդ հայրը գաղտնազերծել է երեխայի սեռը:

Դուստր ունեցած զույգի երկրպագուները շատ ջերմ խոսքեր են հղել նրանց:

Քսենյան Ալեքսեյի հետ հանդիպել է «Հերոսների մրցավազք» ռազմամարզական խաղի ընթացքում: Աղջկա հետ հարցազրույց է անցկացրել հայտնի մարզական բլոգեր և ֆիթնես մարզիչ Ալեքսեյ Ստոլյարովը: Ավելի ուշ նա խոստովանել է, որ դա սեր էր առաջին հայացքից: Շոյգուն ամուսնության առաջարկ էր ստացել մայիսին:Շոյգուն

Back to top button
Close