Նորություններ

Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Գումար չեն պահանջել, բայց իրենց շատ լկտի ձևով են պահել։ Կոպիտ ձևով մեքենան են ստուգել։ Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, որովհետև վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,-  պատմեց Կարեն Քոչարյանը։

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված։

Back to top button
Close