Նորություններ

Հայ-ճապոնական համագործակցությունն արդյունավետ շարունակականություն ունի

ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ծրագրի ձևակերպման գծով խորհրդական Օգուրա Տորուին և JICA Վրաստանի գրասենյակում Հայաստանի նորանշանակ պատասխանատու Կոնստանտին Ծերեթելիին: Հանդիպմանը մասնակցել է նաև JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ա. Փամբուխչյանը ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Վրաստանի գրասենյակում Հայաստանի նորանշանակ պատասխանատուին և նշել, որ JICA-ի հետ նախարարության համագործակցությունը տարիների պատմություն և արդյունավետ շարունակականություն ունի:

Կողմերը քննարկել են ընթացիկ ծրագրերը և վերահաստատել դրանց ընդլայնման պատրաստակամությունը:

Back to top button
Close