ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Stella Vita անվավոր «Արևային տունը» կճամփորդի Եվրոպայում

Արեւոտ եղանակին Stella Vita էլեկտրամոբիլը կարող է անցնել մինչեւ 730 կմ ճանապարհ, իսկ գիշերը՝ մինչեւ 600 կմ

Տանիքի փոփոխական բարձրությամբ Stella Vita մեքենան, որը հագեցած է արևային վահանակներով, հանդիսանում է հոլանդացի փորձագետների վերջին մշակումներից մեկը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է solarteameindhoven.nl-ն:

Արեգակը մեկ ժամվա ընթացքում Երկրին ավելի շատ էներգիա է մատակարարում, քան մարդկությունը ծախսում է մեկ տարվա ընթացքում:

Հոլանդիայի Solar Team ուսանողական խումբը մի քանի տարի հաջողությամբ աշխատում է արևի պայմանականորեն անվճար էներգիայի արդյունավետ օգտագործման վրա: Փորձագետները նախատեսում են արևի էներգիայով լիովին ինքնավար ճանապարհորդության հնարավորությունը փորձարկել եվրոպական մայրցամաքով՝ մոտ 3000 կմ փորձնական վազքի ընթացքում:

Stella Vita

Կոնցեպտուալ էլեկտրական մեքենան ունի շրջահոսելի կառուցվածք, տանիքին ներկառուցված է արևային վահանակ, որը զբաղեցնում է 8,8 քառակուսի մետր տարածք: Էլեկտրաէներգիան կուտակվում է 60 կՎտ/ժ մարտկոցի մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ մեքենան շարժվում է մինչև 120 կմ/ժ արագությամբ:

Կանգառի ժամանակ տանիքը բացվում և բարձրանում է, իսկ արևային վահանակների մակերեսը մեծանում է մինչև 17,5 քառակուսի մետր: Տանիքի բարձրացման արդյունքում ճանապարհորդները կկարողանան ազատ տեղաշարժվել խցիկի ներսում:

Stella Vita էլեկտրամոբիլի էներգետիկ համակարգի տեխնիկական վիճակի և բնութագրերի վերաբերյալ տվյալները ցուցադրվում են վարորդի համար նախատեսված հիմնական էկրանին: Մեքենան ունի չորս դուռ, իսկ բացվող տանիքն ապահովում է ստվերային տարածք Stella Vita-ի շուրջը:

Սրահի ներսում կա կոմպակտ խոհանոց, լողախցիկ, հարմարավետ նստարաններ, կոմպակտ սեղան, զգեստապահարաններ, հեռուստացույց, փոքրիկ խոհանոց և մահճակալ:

Արեւոտ եղանակին Stella Vita-ն կարող է անցնել մինչեւ 730 կմ ճանապարհ, իսկ գիշերը, լիարժեք լիցքավորված մարտկոցի միջոցով, մինչեւ 600 կմ:

Փորձարկումը տեղի կունենա մի քանի եվրոպական երկրներում՝ Փարիզ, Լե Ման, Բորդո, Բիարիցա, Սարագոսա, Մադրիդ, Տոլեդո երթուղով և կավարտվի հոկտեմբերի 15-ին Իսպանիայի Տարիֆա քաղաքում:

Stella Vita Stella Vita Stella Vita Stella Vita Stella Vita Stella Vita Stella Vita

Back to top button
Close