ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 56 մարդ

Ներկայումս Վրաստանում 1.306 հիվանդի վիճակը ծանր է, նրանցից 352 -ը միացված են արհեստական շնչառության ապարատին

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2.039 նոր դեպք, հայտնում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2.192 մարդ, 56 հիվանդ մահացել է:

Նախորդ օրը Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդության 2.176 նոր դեպք, մահացել էր 43 մարդ:

Անցած 24 ժամվա ընթացքում կատարվել է 31.532  թեստավորում:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման 591.766 դեպք, 556.810 մարդ ապաքինվել է, 8.446 հիվանդ՝ մահացել:

Ներկայումս Վրաստանում 1.306 հիվանդի վիճակը ծանր է, նրանցից 352 -ը միացված են արհեստական ​​շնչառության ապարատին:

19.582 վարակվածներ բուժում են ստանում տանը:

Back to top button
Close