ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն անընդունելի է ԱՄՆ-ի համար

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի  ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Անկարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես ՆԱՏՕ-ի համար:

ԱՄՆ-ի կոնգրեսում ելույթ ունեցած Սմիթը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բարդ հարցեր ուղղել Թուրքիային և փորձելու է համոզել, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն անընդունելի է Վաշինգտոնի համար:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Back to top button
Close