Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրներին համախմբման կոչ է արել
Պուտինը մասնակցում է հանդիպմանը տեսակապի միջոցով, քանի որ ինքնամեկուսացած է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանում իրավիճակի հետ կապված անվտանգության ապահովման նպատակով ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերն ու համախմբվածությունը համակարգելու անհրաժեշտության մասին հայտարարություն է արել:
Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Աֆղանստանից ամերիկյան զորքերի և նրանց դաշնակիցների հապճեպ դուրսբերումից և «Թալիբան» շարժման իշխանության գալուց անմիջապես հետո ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովին առաջնորդները մտքեր են փոխանակել այդ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասել է Պուտինը :
«Այն ժամանակ բոլորը հաստատում էին այն եզրակացությունը, որ ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համակարգումն ու համախմբվածությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է»,-նշել է ՌԴ նախագահը
Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցում է հանդիպմանը տեսակապի միջոցով, քանի որ ինքնամեկուսացած է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվում է հավաքական անվտանգության տարածաշրջանը, հայտարարել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: