Նորություններ

Նիկոլ Փաշինյանն արդեն Դուշանբեում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն գտնվում է  Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։ Այս մասն, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

Back to top button
Close