ՆորություններՍպորտ

ՉԼ/ D խումբ. Շերիֆը տանը հաղթեց Դոնեցկի Շախտյորին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում մոլդովական Շերիֆը սեփական հարկի տակ ընդունել է Դոնեցկի «Շախտյորին» և 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը խաղի 16-րդ րոպեին բացել է Ադամա Տրաորեն, իսկ արդեն երկրորդ կեսում` 62-րդ րոպեին, Մոմո Յանսանեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը`ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Նշենք` սա մոլդովական ակումբի նորամուտի խաղն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

D խմբում ընդգրկված մյուս թիմերն են «Ինտերն» ու Մադրիդի «Ռեալը», որոնց միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Back to top button
Close