ՆորություններՍպորտ

Կրաուչը` Ռոնալդուի մասին

Կրաուչը` Ռոնալդուի մասին. Ես միշտ եղել եմ Մեսսիի երկրպագուն, բայց մյուսն էլ գերազանցում է բոլոր ռեկորդները

«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին.

«Ես միշտ եղել եմ Լիոնե Մեսսիի երկրպագուն. նա պարգև է Աստծո կողմից: Հանգստությունը, էլեգանտությունն ու այն, ինչ նպաստում է նրա հանճարեղ լինելուն, հիացնում է:

Բայց մենք հասել ենք այնտեղ, որտեղ ռեկորդները գերազանցում է մյուս խաղացողը, որի անունը միշտ հայտնվում է նման խոսակցություններում: Առհասարակ, ես հակված եմ միտքս փոխելուն: Այս սահմանն կարելի է անցնել: Ինչպիսին են լինում հետևանքները: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է armsport.am-ը:

Կրիշտիանու Ռոնալդուն անցած շաբաթ դարձել է հավաքականների լավագույն ռմբարկուն: Ինձ բախտ է վիճակվել դա անձամբ տեսնել: Ես գարեջուրը ձեռքիս նստել էի ու նայում էի, թե ինչպես է Պորտուգալիայում պատմություն գրվում:

Իռլանդիան ոչինչ թույլ չէր տալիս անել: Ռոնալդուն նույնիսկ 11-մետրանոցը չխփեց, բայց հետո` բում … երկու անհավանական հարված գլխով: Բոլորը տեսան այդ մեծությունը: Եվ հենց այդպիսի ֆուտբոլիստի է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»,- գրել է Կրաուչը:

ՄՅՈՒ վերադառնալուց հետո երկու խաղում պորտուգալացին երեք գոլ է խփել:

Back to top button
Close