Նորություններ

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են  ՀՀ կառավարությունից:

Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Back to top button
Close