Նորություններ

Կրակոցներ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:
Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու նպատակով:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Back to top button
Close