Նորություններ

«Թաղավարդում ամեն օր էլ կրակոցներ կան». գյուղապետ

«Թաղավարդում էդ ե՞րբ կրակոցներ չկան. նոյեմբերի 9-ից էս կողմ սա է իրավիճակը. ամեն օր էլ կրակոցներ կան, ուղղակի երբեմն լսվում է, երբեմն ոչ»

«Ադրբեջանցիները երեկ կրակել են, բայց Թաղավարդում էդ ե՞րբ կրակոցներ չկան: Նոյեմբերի  9-ից  էս կողմ սա է իրավիճակը… ամեն օր էլ կրակոցներ կան, ուղղակի երբեմն լսվում է, երբեմն ոչ: Կարող եմ ասել՝ տուժածներ չկան գյուղում, և կրակոցները հիմնականում օդ են արձակվում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դրանում արտառոց բան չկա. նրանք էլ են կրակում, մենք էլ… մեր  զորքն իր տեղում կանգնած է, պաշտպանում են գյուղը:

Թաղավարդի գյուղապետն ասում է, որ թաղավարդցուն կրակոցներով չեն վախեցնի, գյուղի մեծ ու մանուկը կռվող են:

«Այդպիսի կրակոցներ ենք տեսել… էս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը գյուղում հանգիստ է, ներսուդուրս  ենք անում, չեմ լսել կրակոցներ:

Չեմ կարող ասել՝ Թաղավարդում որ ժամերին են ակտիվ կրակոցները, որովհետև մեկ տեսար գիշերն են կրակում, մեկ տեսար՝ ցերեկը: Ես ի՞նչ իմանամ՝ թուրքը  ինչ է որոշում կամ ինչ կանի հաջորդ պահին»,- հայտարարեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:

Back to top button
Close