ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Այս էլեկտրական սկուտերները բեռնակրի աշխատանքը կդարձնեն ավելի հեշտ ու հաճելի

Բեռներ տեղափոխող էլեկտրական սկուտերները աշխատում են 2.2 կՎտժ հզորությամբ ստանդարտ մարտկոցով

Մոտ ապագայում էլեկտրական սկուտերները կարող են զգալիորեն ընդլայնել իրենց գործունեությունը և քաղաքի փողոցներից տեղափոխվել պահեստներ՝ նպաստելով փոքր բեռների փոխադրման գործընթացի կատարելագործմանը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է hydro.com-ը:

Մյունխենի IAA Mobility 2021 ավտոսրահում շվեդական Polestar ավտոարտադրողը (պատկանում է Volvo Cars-ին և Geely-ին) ներկայացրել է եռանիվ էլեկտրական սկուտերի նախատիպը, որը կոմպակտ բեռնասայլակի գործառույթ է իրականացնում: Էլեկտրական Re: Move սկուտերն ունակ է տեղափոխել մինչև 180 կգ քաշով բեռներ:

Նորույթը նախատեսված է հեծանվային ուղիներով երթևեկելու համար՝ 24 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ: Տրանսպորտային հարթակի լայնությունը 750 մմ է, որն ապահովում է ազատ անցում հեծանվային փոխադրումների համար նախատեսված ուղիներով:

էլեկտրական սկուտերները

Re: Move-ի շասսին պատրաստված է ալյումինից և ունի էլեկտրական մեխանիզմ, որը թույլ է տալիս սկուտերին շրջադարձերի ժամանակ թեքվել՝ բարելավելով կայունությունն ու մանևրելիությունը, և շրջադարձի շառավիղը նվազեցնելով մինչեւ յոթ մետրից պակաս: Այս էլեկտրական սկուտերները հագեցած են սկավառակային արգելակներով, արտաքին լուսավորությամբ և արգելակների ազդանշաններով: Ինքնավար երթը ապահովվում է 2.2 կՎտժ հզորությամբ ստանդարտ մարտկոցով:

Polestar Re: Move-ի շուկա մուտք գործելու հստակ ժամանակացույց դեռեւս չկա: Մարքեթոլոգները հետազոտում են փոքր բեռներ առաքող ընկերությունների շուկան, ինչպես նաև գյուղական վայրերը, որտեղ տրանսպորտային ենթակառուցվածքը թերզարգացած է:

էլեկտրական սկուտերները

Back to top button
Close