ՆորություններՍպորտ

ՉԼ. «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Բավարիային»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է Մյունխենի «Բավարիային» և 0-3 հաշվով պարտություն է կրել:

Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում` 52-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է այն: Խաղավարտին` 84-րդ րոպեին, Լևանդովսկին դուբլ է ձևակերպել` դնելով հանդիպման վերջակետը:

 

E խմբի մյուս խաղը կայացել է Կիևում, որտեղ «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բենֆիկային» և հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած երրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ է կորզել: 22-ամյա կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն է աչքի ընկել խփած գնդակով ու հաղթանակ պարգևել իր թիմին:

Այսպիսով, խմբային փուլի առաջին տուրից հետո «Բավարիան» և «Դինամոն» 3-ական միավոր ունեն, «Բարսելոնան» միավոր չունի:

Եվս մեկ խաղ կայացել է Ֆրանսիայում: G խմբում ընդգրկված «Լիլլ» և «Վոլֆսբուրգ» թիմերի միջև: Այս խաղում թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները: Հատկանշական է, որ գերմանական թիմը 63-րդ րոպեից խաղացել է 10 հոգով. Էնթոնի Բրուկսը, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից, սակայն տանտերերին այդպես էլ չի հաջողվել օգտվել ունեցած թվային առավելությունից:

:

 

Back to top button
Close