ՄիջազգայինՆորություններ

Բիլ Գեյթսը նշել է բոլոր համաճարակներին հաղթելու միակ իրական միջոցը

«Ես մի փոքր մտահոգված եմ, որ համաճարակներին նախապատրաստվելու վրա ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան ես սպասում էի»,- ասել է Գեյթսը

Աշխարհը պատրաստ կլինի հաջորդ համաճարակներին միայն այն ժամանակ, երբ երկրները կարողանան նոր պատվաստանյութեր ստեղծել 100 օրվա ընթացքում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի զեկույցը:

Հաղորդվում է, որ դեռեւս 6 տարի առաջ ամերիկացի ձեռնարկատերը զգուշացրել էր, որ աշխարհի համար վատթարագույն պոտենցիալ մարդասպանը կլինի համաճարակը:

«Ես մի փոքր մտահոգված եմ, որ համաճարակներին նախապատրաստվելու վրա ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան ես սպասում էի»,- ասել է Գեյթսը:

Զեկույցում կոչ է արվում աշխարհի երկրներին ավելի շատ ներդրումներ կատարել առողջապահական համակարգերում և, մասնավորապես, պատվաստանյութերի արտադրության մեջ: Նշվում է, որ համաճարակի դադարեցման ուղին նույնն է, ինչ մյուս վարակիչ հիվանդությունների դեպքում ՝ զանգվածային թեստավորում, բուժում և պատվաստում:

«Համապատասխան նախապատրաստումը 100 օրվա ընթացքում պատվաստանյութ ստեղծելն է և հաջորդ 100 օրվա ընթացքում ամբողջ աշխարհի համար դեղամիջոցի բավականաչափ արտադրման կարողությունը»,- ասել է հիմնադրամի համանախագահը:

Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի զեկույցում ընդգծվում է համաճարակի դեմ հաղթանակին խոչընդոտող մեկ այլ գլոբալ խնդիր՝ տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրների անհավասարությունը պատվաստանյութերի հասանելիությանը: Օրինակ, 2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Աֆրիկա մայրցամաք է ուղարկվել պատվաստանյութի 49 միլիոն դեղաչափ, մինչդեռ միայն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգին է տրամադրվել COVID-19- ի դեմ տարբեր դեղամիջոցների 43 միլիոն դեղաչափ:

Ըստ ձեռնարկատիրոջ՝ այս խնդիրների միակ իրական լուծումը գործարանների կառուցումն է, որոնք ունակ կլինեն ամբողջ աշխարհի համար բավարար քանակությամբ պատվաստանյութեր արտադրել:

«Եվ դա իրագործելի է»,- ասել է Գեյթսը:

 

Back to top button
Close