ՆորություններՍպորտ

Որքա՞ն դրամական պարգեւ կհատկացվի գյումրեցի մարզիկներին եւ մարզիչներին. ավագանին որոշում է կայացրել

2021 թվականի ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն եւ մրցանակակիր դարձած գյումրեցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով Գյումրի համայնքի ավագանին այսօր որոշում կայացրեց համայնքի բյուջեից հատկացնել 21.600.000 դրամ գումար:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, գյումրեցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին կհատկացվեն հետեւյալ դրամական պարգեւները.

Մարզիկներ՝

  1. Ալեքսանյան Արթուր-հունահռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղեր 2-րդ, 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ
  2. Բաչկով Հովհաննես-բռնցքամարտ, Օլիմպիական խաղեր 3-րդ, 4.000.000 (չորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ
  3. Չալյան Կարապետ- հունահռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղեր 4-րդ, 2.000.000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ
  4. Գևորգյան Լյովա-ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի մինչև 21 տար. 1-ին, աշխարհի երիտասարդներ 2-րդ, 800.000 (ութ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  5. Խաչատրյան Կարեն- հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի երիտասարդներ 2-րդ, 400.000 (չորս հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  6. Ավետիսյան Անդրանիկ- ազատ ոճի ըմբշամարտ, Եվրոպայի պատանիների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  7. Նահապետյան Սպարտակ-բռնցքամարտ, Եվրոպայի դեռահասների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  8. Կիրակոսյան Լյովա-բռնցքամարտ, Եվրոպայի դեռահասների 3-րդ, 100.000 (մեկ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  9. Հակոբյան Համբարձում-բռնցքամարտ, Եվրոպայի մինչև 22 տար. 2-րդ, 300.000 (երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  10. Մկրտչյան Երվանդ-աթլետիկա, Եվրոպայի թիմային 1-ին, Բալկանյան խաղեր 3-րդ, 500.000 (հինգ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  11. Մինասյան Ռաֆիկ-ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 1-ին, 300.000 (երեք հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  12. Եղոյան Մերուժան- ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 2-րդ, 200.000 (երկու հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
  13. Պողոսյան Էմմա- ծանրամարտ, Եվրոպայի պատանիների 2-րդ, 100.000 (մեկ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ

Մարզիչներ՝

  1. Ալեքսանյան Գևորգ-հունահռոմեական ըմբշամարտ, 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  2. Ղազարյան Կարեն- բռնցքամարտ, 2.000.000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ
  3. Պետրոսյան Արթուր- հունահռոմեական ըմբշամարտ,1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ
  4. Ավետիսյան Հակոբ- ազատ ոճի ըմբշամարտ, 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  5. Գևորգյան Տիգրան-հունահռոմեական ըմբշամարտ, 200.000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  6. Բաղդասարյան Արմեն-բռնցքամարտ, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  7. Պողոսյան Գառնիկ- բռնցքամարտ, 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  8. Գևորգյան Արտավազդ- բռնցքամարտ, 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  9. Բարսեղյան Գրիգոր- աթլետիկա, 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  10. Շահնազարյան Հովհաննես-ծանրամարտ, 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  11. Եղոյան Պետրոս- ծանրամարտ, 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
  12. Ներսիսյան Արտաշես- ծանրամարտ, 50.000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
Back to top button
Close