ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Tesla-ն էլեկտրամոբիլների համաշխարհային ռեկորդ է սահմանել

Tesla-ն նաև հրապարակել է էլեկտրամոբիլների համաշխարհային ռեկորդակիր Model S Plaid-ի ներսից նկարահանված պաշտոնական տեսանյութ

Նյուրբուրգրինգ կոչվող ամենաբարդ մրցուղու վրա Tesla Model S Plaid-ը սերիական էլեկտրամոբիլների համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է motor1.com-ը:

Էլեկտրամոբիլների նոր պաշտոնական ռեկորդը 20.8 կմ ուղու համար 7: 35,579 րոպե է, իսկ մեքենայի առավելագույն արագությունը՝ 279 կմ/ժ (173.4 մղոն/ժ):

Իլոն Մասկի՝ Twitter-ում նախկինում հրապարակված գրառման մեջ, պաշտոնապես ընդունված ռեկորդի հետ մեկտեղ, նշվում է մեկ այլ արդյունք, երբ ստանդարտ EV սեդանը գերմանական մայրուղու նույն հատվածն անցել է 7 րոպե 30.909 վայրկյանում՝ միջինը 166.32 կմ/ժ արագությամբ:

Այսպիսով, Tesla Model S Plaid էլեկտրամեքենան հաղթանակի դափնիները վերցրել է նախորդ ռեկորդակրից՝ սերիական արտադրության Porsche Taycan-ից, որը 2019 թվականին ցույց է տվել 7 րոպե 42 վայրկյան արդյունք: Ըստ Մասկի՝ Tesla Model S Plaid-ը չնորացված, սերիական արտադրության մեքենա է, որը նոր է դուրս եկել հոսքագծից: Tesla-ն նաև հրապարակել է Model S Plaid-ի ներսից նկարահանված պաշտոնական տեսանյութ:

Հարկ է նշել, որ ներքին այրման շարժիչ ունեցող սերիական արտադրության մեքենաների ռեկորդը պատկանում է Porsche 911 GT2 RS-ին, որը հունիսին 20,6 կմ-ոց ուղին անցել է 6:38,835 րոպեում:

Մասկը Twitter- ում նաև հայտնել է, որ հաջորդ փուլում մրցուղու վրա կփորձարկվի նորացված Tesla Model S Plaid-ը՝ կարբոնային արգելակներով, կատարելագործված անիվներով և լրացուցիչ աերոդինամիկ մակերեսներով:

Back to top button
Close