ՆորություններՔո ձայնը

Ամեն օր մի աղետ, մի փորձանք. Ա. Իշխանյան

Ամեն օր մի աղետ, մի փորձանք։ Թշնամին ազատորեն տիրություն է անում մեր երկրում, մեզ կտրում Իրանից

«Աբսուրդի երկիր. պատկերացնում եմ, եթե «աբսուրդ» (լատիներեն՝ անհեթեթ, անմիտ) գրականության հեղինակներից մեկը հայտնվեր այսօրվա Հայաստանում, նրա հերթական ստեղծագործությունը կդառնար համաշխարհային գլուխգործոց»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Արցախը հանձնելուց հետո, շարունակվում է մղձավանջը։ Ամեն օր մի աղետ, մի փորձանք։ Թշնամին ազատորեն տիրություն է անում մեր երկրում, մեզ կտրում Իրանից, առանց ձևականությունների հավակնում նվաճել ողջ Հայաստանը։

Եվ այս իրավիճակում, բացի հատուկենտ անձանց անհանգստությունից, ոչինչ, այո, ոչինչ չի կատարվում։ Իշխանությունը վայելքների մեջ է, ընդդիմությունը զբաղված է ԱԺ հանձնաժողովների տեղակալների առաջադրմամբ, ժողովուրդը շարունակում է իր ամենասովորական առօրյան։

Հա, բա ամենակարևորը՝ բոլոր քաղաքական ուժերը, լրջորեն պատրաստվում են իշխանության կողմից հերթական բեմադրությանը, մասնակցելու՝ ՏԻՄ ընտրություններին»։

 

Back to top button
Close