ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ներկայացվել է կլոր էկրանով Android սմարթֆոնը

Կլոր էկրանով սմարթֆոնի քաշը 147 գրամ է, և այն ապահովում է աշխատանքը երկու SIM քարտով

Սիեթլից (ԱՄՆ) dTOOR ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է կլոր էկրանով օրիգինալ սմարթֆոնների ստեղծման վրա:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է kickstarter.com-ը:

Ընկերությունը «կլոր սմարթֆոնների» արտադրության առաջին փորձը ձեռք է բերել 2015 թվականին՝ հաջողությամբ ավարտելով Kickstarter-ի՝ «ոչ ուղղանկյուն մտածողություն ունեցող մարդկանց համար ոչ ուղղանկյուն հեռախոսների» նախագիծը, որը կոչվում է Cyrcle Phone: Ընկերությունն այժմ բացում է շրջանաձև էկրանով նորացված Cyrcle Phone 2.0 թողարկման նախագծի երկրորդ փուլը:

Նոր սմարթֆոնը, որը կոչվում է Cyrcle Phone 4G LTE, աշխատում է Android 10 համակարգով: Արտասովոր դիզայնի հիմնական առավելությունը, ըստ մշակողների, սարքի օգտագործման հեշտությունն է, որն օպտիմալ տեղավորվում է օգտագործողի ափի մեջ: Բացի այդ, կլոր էկրանով սմարթֆոնն ունի ականջակալների միացման 2 անցք, ինչը թույլ է տալիս   աուդիոյից օգտվել միանգամից երկու անձի:

Նախագծողները չեն մոռացել բնության պահպանության մասին: Cyrcle Phone 4G LTE-ն պատրաստված է եգիպտացորենից ստացված կենսաքայքայվող նյութից (PLA): Սմարթֆոնների կոճակները պատրաստված են վերամշակված ջերմապլաստիկ նյութով: Նոր սմարթֆոնի քաշը 147 գրամ է, և այն ապահովում է աշխատանքը երկու SIM քարտով: Հեղուկ բյուրեղյա IPS LCD էկրանն ունի 3.45 դյույմ տրամագիծ, իսկ հեռախոսի չափսերը 130x103x22 մմ են: Էկրանի թույլատրելիությունը`800×800:

Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ eMMC մշտական ​​հիշողությունը`32 ԳԲ՝ ընդլայնվող microSD-ով: Սելֆի-տեսախցիկը և հիմնական տեսախցիկը ունեն 13 ՄՊ-ոց սենսորներ: Cyrcle Phone 4G LTE-ի արժեքը 999 դոլար է՝ նախնական պատվերով:

կլոր էկրանով

Back to top button
Close