ՆորություններՔո ձայնը

«Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները եւ գումար գանձում Հայաստանի տարածքով շարժվելու համար». թուրքագետ

«Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է»

Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։

Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։

Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։

Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին»,-գրել է Գեղամյանը։

Back to top button
Close