ՆորություններՍպորտ

Հոգեկան հանգստության հասա․ Մեսսին՝ Ամերիկայի գավաթը հաղթելու մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ամերիկայի գավաթը հաղթելու զգացողությունների մասին։

«Ես հոգեկան հանգստության հասա՝ իրականացնելով այն երազանքը, որը շատ անգամներ էր սահել ձեռքիցս։ Դա երազի էր նման։ Չէի կարողանում հավատալ, որ հաղթանակը եղավ։ Հիմա, երբ նայում եմ նկարին, ինձ համար ավելի հաճելի է, քան այն ժամանակ, որովհետև խաղից հետո չափազանց ցնցված էի։

Հիմա երեխաներս ողջ ընթացքում արգենտինական երգեր են կատարում, հիշում Բրազիլիայի հետ եզրափակիչը։ Անհավանական է տեսնելը, թե նրանք ինչպես են վայելում դա»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում ESPN US-ը։

Back to top button
Close