Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Փարիզում հրաժեշտ են տալիս Ժան Պոլ Բելմոնդոյին

Փարիզի Հաշմանդամների տանը հրաժեշտ են տվել աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին: Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

88 տարեկանում կյանքից հեռացած հանրահայտ արտիստի հրաժեշտի արարողությունը հեռարձակել են բոլոր ֆրանսիական լրատվամիջոցները:

Արարողությանը մասնակցել են Բելմոնդո ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կառավարության անդամներ, հայտնի արվեստագետներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ և արտիստի այլ հայրենակիցներ:

COVID-19 համաճարակի պայմաններում մոտ հազար շարքային քաղաքացիներ կարողացել են հրաժեշտ տալ դերասանին, սակայն Հաշմանդամների պալատի բակ մուտք գործելու համար նրանք ներկայացրել են «սանիտարական անցաթուղթ»:

Երկրի նախագահի ելույթից հետո հայտարարվել է մեկ րոպե լռություն: Արարողությունը եզրափակվել է «Marseillaise» ֆրանսիական օրհներգով:

 

Հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Փարիզի ամենահին եկեղեցիներից մեկում՝ Սեն Ժերմեն դը Պրեսում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի 88 տարեկան հասակում Փարիզում մահացել էր լեգենդար դերասան Ժան Պոլ Բելմոնդոն: 2001 թվականին նա կաթված էր ստացել, որից հետո առողջական խնդիրներ ունեցավ:

Բելմոնդոն կինոյում իր դեբյուտը կատարել է 1957 թվականին: Նա աստղ էր ֆրանսիական կինոյում սկսած 1960-ականներից. մինչև 1980-ական թվականները նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում: Ֆրանսիայում դերասանին սիրով անվանում են «Բեբել»:

Կաթվածից հետո Բելմոնդոն ժամանակավորապես դադարեցրեց աշխատանքը թատրոնում և կինոյում: 2008 թվականին դերասանը վերադարձավ մեծ էկրան՝ հանդես գալով Ֆրենսիս Յուստերի «Մարդը և նրա շունը» ֆիլմում: 2015-ի սկզբին Բելմոնդոն հայտարարեց դերասանի կարիերան ավարտելու մասին:

Back to top button
Close