ՆորություններՍպորտ
ԱՊՀ խաղեր. Հայաստանը նվաճել է ևս 3 մեդալ

Ռուսաստանի սպորտային մայրաքաղաք Կազանում շարունակվող ԱՊՀ առաջին խաղերի հերթական օրը հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 արծաթե և 2 բրոնզե:
Արծաթե մեդալը հրաձգություն մարզաձևի, 10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում նվաճել է Հայկ Բաբայանը: Վերջինս խոցել է 623.1 միավոր և երկրորդ տեղով անցել եզրափակիչ, որտեղ պահպանել է դիրքերն ու գրավել երկրորդ հորիզոնականը: Վարժության չեմպիոն է դարձել ռուս Եվգենի Պատապովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց վերջինիս հարազատ եղբայրը՝ Մատվեյ Պատապովը:
Հայաստանի հավաքականին ևս երկու բրոնզե մեդալ են բերել մուայթայ մարզաձևի ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը և 63.5 կգ քաշային Լյուսի Տեր-Դավթյանը: Հայաստանի հավաքական այս պահին ունի 12 մեդալ՝ 5 արծաթե և 7 բրոնզե:
Հիշեցնենք, որ Հայաստանից Կազան է մեկնել 54 մարզիկ: