ՄիջազգայինՆորություններ

Ո՞վ է Թբիլիսիում ավստրալուհուն բռնաբարած ու սպանած անձը

Մոտ մեկ ամիս առաջ Թբիլիսիում ՝ Մթածմինդա թաղամասում սպանված ավստրալացի կնոջ՝ Շանա Բրուքի գործով կասկածյալ Ռաֆայել Մուրսակուլովը հայտնաբերվել ու ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին:

Մուրսակուլովը բերման է ենթարկվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Վերջինս մեկուսարան է տեղափոխվել, և, փաստաբանի խոսքով, օգտվում է լռության իրավունքից ու չի ընդունում մեղքը:

Նախօրեին Մուրսակուլովի մասին մանրամասներ էր հրապարակել ընդդիմադիր Պիրվելի հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաընկերության տարածած փաստաթղթի՝ Մուրսակուլովը «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունի, նաև եկող ընտրություններին պետք է լիներ Թբիլիսիում ՝ Մթածմինդայի ընտրատարածքի ընտրատեղամասերից մեկի ընտրական հանձնաժողովի անդամ:

Լրագրողները նաև Մուրսակուլովի ու իշխող կուսակցության անդամների համատեղ լուսանկարն էին հայտնաբերել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Դրա հետ կապված ենթադրվում է, որ «Վրացական երազանքը» թաքցնում էր սպանություն գործած անձին, քանի որ իրենց կուսակցության անդամ է:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչներից մեկը բացատրել էր, որ կուսակցությունը չի կարող հազարավոր անդամների արարքների համար պատասխանատվություն կրել:

aliq.ge

Back to top button
Close