ՄիջազգայինՆորություններ

Իսրայելը թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն. Իսրայելի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լապիդը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ Իսրայելի բարեկամությունը:

Կարևորելով ռուս-իսրայելական հարաբերությունները , Լապիդը նշել է, որ «Ռուսաստանը Իսրայելի կարևորագույն գործընկերներից մեկն է»:

Համաձայն աղբյուրի՝ Լապիդը և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և խորացնելու եղանակներ:

«Մենք ձգտում են բերել անվտանգություն և կայունություն տարածաշրջանում և աշխարհում: Դժբախտաբար, Սիրիայում կամ ընդհանրապես Մերձավոր Արևելքում կայունություն չի կարող լինել, քանի դեռ կա Իրանի ներկայությունը: Իրանը ահաբեկչության արտահանման համար մեկ երկրին է: Դա սպառնում է մեզ բոլորիս»,- ասել է Լապիդը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լապիդը նաև անդրադարձ է կատարել Թեհրանի միջուկային ծրագրերին, նշելով, որ «Իսրայելը թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն»:

regionmonitor.com

Back to top button
Close