Նորություններ

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի 3 հոդվածի հատկանիշներով հետախուզվողի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ: ԳԱԼԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.45-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում նրանք հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին 44-ամյա մի տղամարդու, որն անցած տարվա հուլիսի 30-ից գտվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածով` 178-րդ` Խարդախություն, 179-րդ Յուրացնելը կամ վատնելը և 345-րդ` Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները: Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Նույն օրը տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button