Նորություններ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին. ԱԻՆ

Սեպտեմբերի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում։

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 զոհ և 6 տուժած։

Back to top button