Քաղաքացին մեղադրում է 4 բուժաշխատողի՝ Վանաձորի հիվանդանոցում իրեն ծեծի ենթարկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, վարորդի և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, սեպտեմբերի 6-ին համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բաժնի պետին տեղեկացրել է, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցներն ու վարորդները իրեն հայտնել են, որ Ալե Մ.-ն շտապօգնության մասնաշենքում բուժանձնակազմի հասցեին շուրջ 10-15 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել և անպատվել վերջիններիս, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնից գրություն է ստացվել, համաձայն որի՝ Ալե Մ.-ն իր արարքով խաթարել է բժշկական կենտրոնի աշխատանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: