Նորություններ

61-ամյա վարորդը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  10:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Գ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  Դիմիտրով գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի,  դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button