Նորություններ

Հրդեհ Երևանի Իսահակյան թաղամասում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել են բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը և հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը՝ մասամբ և ջերմահարվել է ննջասենյակը:

Back to top button
Close