ՆորություններՍպորտ

Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է հայտնվել Ռուսաստանում

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ռուսական ակումբների կողմից հետաքրքրությունը․

«Տեղափոխության մասին խոսակցություններ կան․ դա գաղտնիք չէ։ Այս պահին Ռուսաստանի առաջնությունում հայտնվել չեմ կարող, քանի որ խաղում եմ «Ռոմայում» և ինձ լավ եմ զգում։ Թե ինչ կլինի ապագայում, ժամանակը ցույց կտա։ Երբեք մի ասա երբեք»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։

Մխիթարյանըտ 2019 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»։ Նախորդ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

armsport.am

Back to top button