Նորություններ

«Հայաստանը եւ ԼՂ-ն ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին». ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ եւ համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարեւոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին:

Ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլեւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

Back to top button