ՆորություններՍպորտ

Մենք պետք է հարգենք Զախարյանի ընտրությունը և մաղթենք նրան հաջողություն․ Մխիթարյան

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին:

– Շատ հայ երկրպագուներ ցավով արձագանքեցին, երբ Զախարյանը նախընտրեց Ռուսաստանի հավաքականը: Որքանո՞վ է ճիշտ գնահատական տալ ֆուտբոլիստի որոշումը:

-Յուրաքանչյուրն ազատ է որոշելու իր ճակատագիրը, դա իր գործն է: Նա մեծացել և խաղացել է Ռուսաստանում: Արդյունքում նա որոշել է խաղալ այս թիմում:

Պատահում է. մենք պետք է հարգենք նրա ընտրությունը և մաղթենք նրան հաջողություն: Շատերը քննադատում են նրան, բայց նա մեծացել է Ռուսաստանում:

Կան խաղացողներ, ովքեր ընտրում են Հայաստանի հավաքականը, ինչը միշտ լավ է, բայց կան նաև որոշ խաղացողներ, ովքեր չեն ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում: Ես միայն ցանկանում եմ նրանց հաջողություն մաղթել, – ասել է Մխաթարյանը Match TV-ին տված հարցազրույցում:

armsport.am

Back to top button