ՄիջազգայինՆորություններ

«Թագավորական ընտանիքի վնասատու». ԱՄՆ-ում պախարակել են դքսուհի Մեգան Մարքլին

Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էնթոնի Սաբատինին դատապարտել է Մեգան Մարքլին՝ բրիտանական միապետությանը վնաս հասցնելու համար

ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները 40-ամյա Մեգան Մարքլին թագավորական ընտանիքի վնասատու են անվանել, իսկ 32-ամյա Էնթոնի Սաբատինին գործընկերներին կոչ է արել հրապարակայնորեն հանդիմանել դքսուհուն:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Cosmo.ru-ն:

«Ֆորս մաժոր» սերիալի աստղը պատմել է թագավորական ընտանիքում իր կյանքի տհաճ մանրամասներն Ամերիկա տեղափոխվելուց ընդամենը մի քանի ամիս անց: Սասեքսի դքսուհին խոսել է պալատում առկա ռասիզմի, ագրեսիվ հետապնդումների և իր ամուսնու՝ Հարրիի հարազատների անտարբերության մասին՝ նսեմացնելով հնագույն այդ ինստիտուտի հեղինակությունը:

Դքսուհու գործողությունները ցնցումներ և վեճեր են առաջացրել ամբողջ աշխարհում: Շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ թագավորական ընտանիքի հեղինակությունը վնասվել է առանց վերականգնման հնարավորության: Այս առիթով էմոցիոնալ է արտահայտվել Ֆլորիդայում Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Էնթոնի Սաբատինին: Նա դատապարտել է Մեգան Մարքլին՝ բրիտանական միապետությանը վնաս հասցնելու համար:

Մեգան Մարքլին

«Կարծում եմ, որ նա խայտառակեց իրեն… Մեգանը վնաս հասցրեց և ոչնչացրեց արևմտյան քաղաքակրթության ազնվազարմ և հարգված ինստիտուտի մասին հասարակության պատկերացումը: Կարծում եմ, որ Մեգան Մարքլը պետք է կշտամբանք ստանա ԱՄՆ յուրաքանչյուր պաշտոնյայից այն բոլոր սարսափելի բաների համար, որոնք նա ասել է թագավորական ընտանիքի մասին, կամ նույնիսկ պարզապես ակնարկել է»,-ասել է Սաբատինին:

ԱՄՆ-ի սոցհարցման պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետականների կողմնակիցները բացասաբար են վերաբերվում Սասեքսի դուքսերին: Շատերը կարծում են, որ զույգն իրեն նողկալի է պահում թագավորական ընտանիքի հանդեպ:

Դա հաստատում են նաեւ ամերիկացիների հրապարակային մեկնաբանությունները: «Ես համաձայն եմ Սաբատինիի հետ: Եթե ​​դքսուհու համար բրիտանացիների կարծիքը կշիռ չունի, ապա թող գոնե լսի իր համերկրացիներին», «Կարծես թե շուտով Մեգանը երկրներից որևէ մեկում հետևորդներ չի ունենա», «Մեգանը թագավորական ընտանիքի հանդեպ ավելի տհաճ արարքներ է գործել, քան որևէ մեկը, չնայած նա այնտեղ մնաց ընդամենը երկու տարի»,-գրել են վրդովված օգտատերերը:

Մեգան Մարքլին

Back to top button
Close