ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 571-ով

Սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 570 493-ն են:

Նախօրեին կատարվել է 29 449 թեստ, որից 21 313-ը՝ հակամարմինների, 8 236-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  527 337  մարդ:

Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 7 977:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.73%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8.69%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։

aliq.ge

Back to top button