ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

21-րդ դարի գերանդին. ներկայացվել է Navimow ռոբոտ-խոտհնձիչը

Երբ եղանակը վատանում է, Navimow ռոբոտ-խոտհնձիչը գնում է լիցքավորման կայան՝ մարտկոցները լիցքավորելու համար

Քաղաքային անհատական ​​էլեկտրատրանսպորտի զարգացման մեջ մասնագիտացած Segway ընկերության ստեղծած նոր Navimow ռոբոտ-խոտհնձիչը կօգնի կանոնավոր կերպով կարգի բերել սիզամարգը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Ռոբոտներն աստիճանաբար դառնում են ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասը՝ կատարելով նրա համար ամենաձանձրալի և հոգնեցուցիչ աշխատանքները:

Navimow-ի հիմնական առավելությունը GPS-ի կիրառումն է` սիզամարգի վրա ռոբոտի ինքնուրույն դիրքավորման համար: Գոյություն ունեցող խոտհնձիչ ռոբոտային համակարգերի համար նախկինում հատուկ սահմանային լարեր էին օգտագործվում`հնձելու տարածքը որոշելու համար: Navimow ռոբոտ-խոտհնձիչը կարող է արագորեն ստեղծել անհատական ​​վիրտուալ սահման՝ օգտագործելով սմարթֆոնի հավելվածը:

Ըստ նախագծողների՝ ռոբոտն օգտագործում է Exact Fusion դիրքավորման համակարգը, որը թույլ է տալիս որոշել իր գտնվելու վայրը 2 սանտիմետր ճշգրտությամբ: GPS-ի թույլ ազդանշանի դեպքում ռոբոտն օգտագործում է սեփական սենսորները`որոշելու տեղամասի լոկալ սահմանը:

Անվտանգ շահագործումն ապահովում է Blade Halt գործառույթը, որը թույլ է տալիս ռոբոտ-խոտհնձիչին ուլտրաձայնային տվիչի միջոցով բացահայտել իր առջեւ հայտնված օտար առարկաները և կանգ առնել երեխաներին կամ ընտանի կենդանիներին մոտենալիս:

Navimow սարքն ունի IPX6 անջրանցիկ համակարգ, հուսալիորեն պաշտպանված է անձրևից, ինչպես նաև այն կարելի է հեշտությամբ լվանալ: Այնուամենայնիվ, երբ եղանակը վատանում է, ռոբոտը գնում է լիցքավորման կայան՝ մարտկոցները լիցքավորելու համար:

Ներկայումս Segway-ն առաջարկում է չորս Navimow մոդել Եվրոպայում: Դրանց գինը, կախված հզորությունից, տատանվում է 1199-ից 2499 եվրոյի սահմաններում:

Back to top button
Close